Գիշերը Մոսկվայի վրա անօդաչուներով հարձակման փորձ է եղել. օդանավակայանները ստիպված են եղել դադարեցնել աշխատանքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս գիշեր ՀՕՊ ուժերը խոցել են Մոսկվայի ուղղությամբ թռչող մի քանի անօդաչու սարք: Տուժածներ չկան։ Այս մասին հայտնել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը՝ Telegram-ի իր ալիքում։

Նա նաև հաղորդել է մեկ այլ անօդաչու թռչող սարքի մասին, որը փորձել է հարձակում իրականացնել Մոսկվայի վրա: Սարքը խփվել է Պոդոլսկի քաղաքային թաղամասում։

ՏԱՍՍ-ն էլ գրում է, որ մոսկովյան «Վնուկովո» և «Դոմոդեդովո» օդանավակայանները կարճ ժամանակով դադարեցրել են ինքնաթիռների ընդունումն ու մեկնումը:




Լրահոս