Հայաստանը առաջ է անցել Իսպանիայից՝ որպես Ռուսաստան վիսկիի խոշորագույն ներկրող

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տարի Հայաստանը առաջ է անցել Իսպանիայից՝ որպես Ռուսաստան վիսկիի խոշորագույն ներկրող՝ վեցերորդ տեղից բարձրանալով հինգերորդ հորիզոնական՝ 5,6 մլն դոլար ծավալով:

Այս մասին պարզել է ՌԻԱ Նովոստին՝ ուսումնասիրելով այս ըմպելիքի ամենախոշոր մատակարարների վիճակագրությունը վերջին տարիների հունվար-սեպտեմբեր ամիսներին:

Ընթացիկ տարվա ընդամենը ինն ամսում Ռուսաստանը ներմուծել է 262,5 մլն դոլարի վիսկի, ինչը գրեթե չորս անգամ գերազանցում է նախորդ տարվա հունվար-սեպտեմբերի ծավալը։ Ընդհանուր ծավալի առյուծի բաժինը կրկին բաժին է ընկել Լատվիային. Բալթյան հանրապետությունը առաքել է 190,6 մլն դոլարի արտադրանք։

Ընդ որում, անցած տարվա համեմատ մատակարարումները աճել են ավելի քան վեց անգամ։ Երկրորդ տեղում գտնվող Լիտվան նույնպես զգալիորեն ավելացրել է մատակարարման ծավալները՝ դրամական արտահայտությամբ ինը անգամ ավելի շատ վիսկի առաքելով, քան անցյալ տարի՝ 28,9 մլն դոլար։

Առաջատարների հնգյակում ընդգրկվել են նաև Մեծ Բրիտանիան ($10,4 մլն, նախորդ տարվա համեմատ նվազել է 18%-ով), Ֆրանսիան (7 մլն դոլար, մատակարարումն ավելացրել է 1,5 անգամ) և Հայաստանը, որը 2,5 անգամ ավելացրել է առաքումները (5,6 մլն դոլար):




Լրահոս