ՀԱՊԿ երկրների ՀՕՊ-ը փաստացի ստեղծվել է. Շոյգու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) մասնակից երկրների հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) միասնական համակարգը փաստացի ստեղծվել է և յուրաքանչյուր պետության հետ կան համապատասխան երկկողմ համաձայնագրեր ։ Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:

«Փաստացի այն ստեղծվել է երկկողմ մակարդակով, մենք ունենք համաձայնագիր յուրաքանչյուր պետության հետ։ Դա վերաբերում է Հայաստանին, Ղազախստանին, Ղրղզստանին, Տաջիկստանին, իհարկե Բելառուսին։ Բնականաբար, այն հագեցված է, աշխատում է, պարբերաբար վարժանքներ ենք անցկացնում և պահում մարտական վիճակում»,- ասել է Շոյգուն:




Լրահոս