Մենք պատրաստ ենք նոր պայմանագիր կնքել «Ինտերի» հետ. Մխիթարյանի գործակալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գործակալ Ռաֆայելա Պիմենտան պատասխանել է ֆուտբոլիստի նոր պայմանագրի շուրջ բանակցությունների ընթացքի մասին հարցին։

«Մենք պատրաստ ենք նոր պայմանագիր կնքել «Ինտերի» հետ։ Այժմ քննարկվում են միայն ֆինանսական մանրամասները, որից հետո պայմանագիր կկնքենք»,- ֆուտբոլային գործակալի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

34-ամյա հայ ֆուտբոլիստը միլանյան ակումբում հանդես է գալիս 2022 թվականի հուլիսից։ Ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանը բոլոր մրցաշարերում անցկացրած 16 խաղում դարձել է 2 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ:

Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը «Ինտերի» հետ ավարտվում է հաջորդ ամառ։ Կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատվում է վեց միլիոն եվրո։

Աղբյուր  ArmSport.am




Լրահոս