
Նոյեմբերի 27-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Աշոցքի և Թալինի տարածաշրջաններում անձրև է տեղում։ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով: