Իսրայելը քննարկում է ՀԱՄԱՍ խմբավորման հետ զինադադարը երկարաձգելու հարցը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իսրայելի ռազմական կաբինետը քննարկում է պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման հետ զինադադարը երկարաձգելու հարցը։ Այս մասին հայտնում է իսրայելական Yedioth Ahronoth հրատարակությունը։

«Կաբինետը քննարկում է Գազայի հատվածում հրադադարի ժամկետը ի սկզբանե համաձայնեցված չորս օրից երկարաձգելու հարցը», – ասվում է զեկույցում:

Ինչպես նշում է Ynet-ը, այս հարցի քննարկումը սկսվել է այն բանից հետո, երբ ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչը պատրաստակամություն է հայտնել երկարաձգել զինադադարը՝ նոր պատանդների ազատ արձակման դիմաց։




Լրահոս