Երևանի բացակայությունից կտրական եզրակացություններ անելն անիմաստ է. Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանը եղել և մնում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) դաշնակիցը, Մինսկում կայացած նստաշրջանում Երևանի բացակայությունից կտրական եզրակացություններ անելն անիմաստ է։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։

«Իմ կարծիքով, այս իրավիճակից կատեգորիկ եզրակացություններ անելն անիմաստ է, Հայաստանը եղել և մնում է մեր դաշնակիցը, դա, կարծում եմ, ամեն ինչ ասում է»,- ասաց նա։

«Որքան գիտի ՀԱՊԿ քարտուղարությունը, հայկական պատվիրակության բացակայության պատճառները տեխնիկական բնույթ են կրել,- շարունակեց գլխավոր քարտուղարը,- ամեն դեպքում, սա անկախ և ինքնիշխան պետության որոշումն է, ՀԱՊԿ-ը հարգում է Հայաստանի Հանրապետության որոշումը՝ որպես կազմակերպության լիիրավ անդամ»։




Լրահոս