Այսօր Բաքվում կկայանա Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի ՊՆ ղեկավարների հանդիպումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Բաքվում կկայանա Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի պաշտպանության նախարարների հանդիպումը, որի ժամանակ կքննարկեն տարածաշրջանային անվտանգության, պաշտպանական համագործակցության ոլորտները և ապագայի ծրագրերը։

Report-ի տվյալների համաձայն՝ հանդիպմանը կմասնակցեն Ադրբեջանի ՊՆ ղեկավար Զաքիր Հասանովը, Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը և Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեն։

Վերջին անգամ երեք երկրի պաշտպանության նախարարները հանդիպել են Թուրքիայում՝ Կարսում՝ այս տարվա փետրվարին




Լրահոս