Ո՞ր մթերքներն են բարձրացնում իմունիտետը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ցիտրուսային մրգերը, ձուն, մածունը, կոճապղպեղը և կիվին նպաստում են իմունային նորմալ աշխատանքին և նվազեցնում բորբոքումն օրգանիզմում: Այս եզրակացությանն են հանգել Հնդկաստանի Բենարես հինդու համալսարանի գիտնականները։ Հետազոտության արդյունքները հրապարակված են Wiley Online Library-ում:

Հայտնի է, որ առողջ սննդակարգը չափազանց կարևոր է իմունիտետի համար: Ցիտրուսային մրգերը (օրինակ՝ նարինջը և կիտրոնը) հարուստ են վիտամին C-ով, որը նպաստում է իմունային համակարգի հիմնական բջիջների՝ լիմֆոցիտների ձևավորմանը։ Նրանք ամրացնում են մարմնի էպիթելային պատնեշները և գործում են որպես հակաօքսիդանտներ՚

Նմանատիպ օգտակար հատկություններ ունի կիվին։ Կոճապղպեղը բնական իմունոմոդուլատոր է. այն կարող է ուժեղացնել մարմնի իմունային պատասխանը: Սա իմունային համակարգի ռեակցիաների մի շարք է, որն ուղղված է պաթոգեն միկրոօրգանիզմների ոչնչացմանը: Կոճապղպեղը նաև խթանում է ախորժակը և մարսողությունը։

Իմունիտետն ամրապնդելու մեկ այլ միջոց է ձու և մածուն ուտելը: Այս մթերքները պարունակում են սպիտակուց՝ յուրաքանչյուր բջիջի համար շինանյութ: Բացի այդ, պրոլակտինը` կաթում պարունակվող հորմոնը, նպաստում է լիմֆոցիտների և թիմոցիտների (իմունային բջիջների տեսակների) շարժմանը:




Լրահոս