ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Կարեն Հայրապետյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա քրեական վարույթով չպարզված ժամանակ և վայրում առանձնապես խոշոր չափի՝ 9.222.600 ՀՀ դրամին համարժեք 19 000 ԱՄՆ դոլարի կաշառքի դիմաց իր որդուն՝ Մարտունու զինկոմիսարիատում հաշվառված զորակոչիկ Էրիկ Կարենի Հայրապետյանին 2018 թվականի ամառային զորակոչից ազատելու վերաբերյալ պայմանավորվածություն է է ձեռք բերել ՀՀ ՊՆ Մարտունու զինվորական կոմիսարիատի զորակոչի բաժանմունքի պետ՝ Սասուն Ավագի Ասպատուրյանի հետ, ապա 2017 թվականի նոյեմբերից դեկտեմբեր ամիսներին անձամբ Մարտունի քաղաքում մաս-մաս Սասուն Ավագի Ասպատուրյանին է տվել կաշառքի առարկա հանդիսացող 3.397.800 ՀՀ դրամին համարժեք 7000 ԱՄՆ դոլար, 3.883.200 ՀՀ դրամին համարժեք 8000 ԱՄՆ դոլար, 1.941.600 ՀՀ դրամին համարժեք 4000 ԱՄՆ դոլար՝ ընդհանուր 9.222.600 ՀՀ դրամին համարժեք 19.000 ԱՄՆ դոլար գումար:
Այսինքն՝ Կարեն Սաշայի Հայրապետյանը կատարել է 2003 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցավոր արարք / ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետին/:
Բացի այդ, կաշառքի դիմաց զորակոչիկ Էրիկ Հայրապետյանին ժամկետային զինվորական ծառայությունից ազատվելու գործընթացը կազմակերպելու նպատակով Սասուն Ասպատուրյանի միջոցով ծանոթացել է Երևան քաղաքի բնակիչ Արայիկ Էդիկի Անտոնյանի հետ և պայմանավորվածություն ձեռք բերել որդու` զորակոչիկ Էդիկ Կարենի Հայրապետյանի պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատվելու համար անհրաժեշտ բժշկական փաստաթղթերը է. Հայրապետյանին հետազոտող բժիշկների վրա Արայիկ Էդիկի Անտոնյանի կողմից ներգործելու եղանակով պատրաստելու հարցի շուրջ, որի դիմաց, խոշոր չափի 728.100 ՀՀ դրամին համարժեք 1500 ԱՄՆ դոլար կաշառք տալու վերաբերյալ 2018 թվականի հուլիս ամսին Արայիկ Էդիկի Անտոնյանի հետ համաձայնության է եկել, որից 388.320 ՀՀ դրամին համարժեք 800 ԱՄՆ դոլարը քրեական վարույթով չպարզված օրը Երևան քաղաքում եղբոր` Արմեն Հայրապետյանի միջոցով փոխանցել է Արայիկ Անտոնյանին, սակայն հանցանքն ավարտին չի հասել, քանի որ Արայիկ Էդիկի Անտոնյանն, որպես ոլորտն ուսունասիրած անձ հասկանալով Էրիկ Հայրապետյանի առողջական խնդիրների և դրանց առկայությամբ պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու հիմքերի մասին, խաբեությամբ ստանալով կաշառքի առարկա հանդիսացող գումարը, հափշտակել է այն:
Գործով նախաքննության ավարտ է հայտարարվել, ու գործը ուղարկվել է դատարան:
Քնար Մանուկյան