Իսրայելի իշխանությունները ստացել են հոկտեմբերի 7-ից Գազայի հատվածում պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման պատանդների ցուցակը, որոնք պետք է ազատ արձակվեն նոյեմբերի 27-ին։ Այս մասին հայտնում է իսրայելական Galei IDF ռադիոկայանը։
Նշվում է, որ ցուցակները նոյեմբերի 27-ի գիշերը փոխանցվել են իսրայելական կողմին։ Տեղեկություններ այն մասին, թե քանի մարդ է ազատվելու և ինչ քաղաքացիություն ունեն, չի հաղորդվում։
Նոյեմբերի 22-ին Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը պայմանավորվել էին որոշ պատանդների ազատ արձակման շուրջ։ Գործարքի առաջին փուլը ներառում է քառօրյա զինադադար և Գազայում պահվող 50 գերիների փոխանակում՝ իսրայելական բանտերում պահվող 150 պաղեստինցի գերիների հետ։ Երկրորդ փուլում հնարավոր է լրացուցիչ անձանց ազատ արձակել։