13 և 40 համարի ավտոբուսի վարորդները բունտ են հայտարարում. ստորագրահավաք կանեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ Երևան քաղաքի 13 և 40 համարի ավտոբուսի վարորդները բունտ են հայտարարում և ստորագրահավաք են սկսում: Բանն այն է, որ վարորդները հայտնվել են փակուղու առաջ և չգիտեն ինչպես քաղաքացիներին բացատրել, թե որն է իրենց ժամերով ուշանալու բուն պատճառը:

Ըստ վարորդների՝ Նար-Դոս և Խորենացի փողոցներում մեքենայի անիվներ վաճառող խանութների առևտրականները ճանապարհահատվածը վերածել են շուկայի. «Օրվա որ ժամը լինի մենք չենք կարողանում այդ հատվածում երթևկությունը պատշաճ իրականացնել և սպասարկել կանգառներում ժամերով մեզ սպասող քաղաքացիներին: Մի քանի անգամ ահազանգել ենք ոստիկաներին և նշված փողոց է եկել ոստիկանության մեքենաները, պարեկները ստիպել են առևտրականերին ճանապարհից հեռացնել իրենց ապրանքները, որպեսզի Նար-Դոս և Խորենացի փողոցներում երթևեկությունը վերականգնվի:

«Բայց հենց ոստիկանությունը գնում ա, առևտրականները նորից հանում են անիվները և այլ ապրանքները: Ես չեմ հասկանում դժվար է այդ հատվածում ոստիկանությունն ամեն օր վերահսկողություն սահմանի և առևտրականերին թույլ չտա ապրանքները հանել և դնել ճանապարհին: Ճիշտ հասկացեք, եթե այնտեղ ամեն օր ոստիկանության աշխատակիցներ լինեն, վստահեցնում եմ ձեզ երթևկությունը կկարգավորվի, իսկ մենք ժամանակին կհասնենք կանգառներ և քաղաքացիներն էլ ստիպված չեն լինի ժամերով սպասել 13 և 40 համարներին»,- ArmLur.am-ի հետ զրույցում նշում են վարորդները։




Լրահոս