Վատիկանը մանրամասներ է հայտնել Հռոմի պապի առողջական վիճակից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հռոմի Ֆրանցիսկոս պապի վիճակը լավ է, հակաբիոտիկներ է ընդունում, սակայն թոքաբորբ չունի։ Նրա հիվանդության մասին նման մանրամասներ է հայտնել Վատիկանի Սուրբ Աթոռի մամուլի ծառայության ղեկավար Մատեո Բրունին, փոխանցում է РИА Новости-ն։

«Ես հաստատում եմ, որ համակարգչային տոմոգրաֆիան բացառել է թոքաբորբը, սակայն բացահայտվել է թոքերի բորբոքում, որը որոշակի շնչառության դժվարություններ է առաջացրել», – ասել է նա:

Հռոմի պապի վիճակը մնում է լավ և կայուն, ջերմաստիճանը նվազել է, իսկ շնչառական համակարգը զգալիորեն բարելավվել է։

Այնուամենայնիվ, վերականգնման գործընթացը հեշտացնելու համար հետաձգվել են վեհափառի որոշ կարևոր միջոցառումներ, որոնք նախատեսված էին առաջիկա օրերին:




Լրահոս