ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանն այսօր ֆեյսբուքյան իր էջում հայտարարել էր, որ «Հայաստան» դաշինքն արգելափակել է իր մասնակցությունը «Հայաքվե» հայտարարության նախագծի վերաբերյալ խորհրդարանական լսումներին:
ArmLur.am-ի հետ զրույցում ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, անդրադառնալով Էդգար Ղազարյանի գրառմանը, պարզաբանեց.
«Այդ լսումներին հրավիրյալների ցանկը սարսափելի մեծ է եղել՝ 200-ից ավել մարդ, ստիպված էինք ցանկը սահմանափակել, որպեսզի ԱԺ աշխատակազմը կարողանար նաեւ մուտքի թույլտվություն տալ: Ցավոք սրտի, մի քանի հրավիրյալների անուններ դուրս մնացին ցանկից, դրանց մեջ է եղել նաեւ Էդգար Ղազարյանը, ինչը, կարծում եմ, մեծ ողբերգություն չէ:
Նախկինում էլ մեր կազմակերպած լսումներին նա ներկա է եղել, դրանից հետո գրառում չի արել և շնորհակալություն հայտնել: Հավելեմ, որ լսումներից առաջ Էդգար Ղազարյանը հեռախոսազրույցով տեղեկացվել է դրա մասին»,-ասաց նա:
Քրիստինա Մուշեղյան