
ՇՄՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը հայտնել է եղանակային կտրուկ փոփոխության մասին:
«Վաղվանից կրկին արև, իսկ դեկտեմբերի մեկից՝ նաև զգալի տաքացում»,- գրել է նա։
Նշենք, որ եղանակային կանխատեսման համաձայն՝ օդի ջերմաստիճանը վաղը՝ նոյեմբերի 28-ին, նվազելու է 5-8 աստիճանով, 29-ի գիշերը՝ ևս 2-4 աստիճանով, դեկտեմբերի 1-2-ին աստիճանաբար բարձրանալու է 5-6 աստիճանով։