Արկանզասի հանրապետական սենատոր Թոմ Քոթոնն ասել է, որ ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենի վարչակազմը պետք է ավելի կոշտ լինի Իրանի նկատմամբ՝ կոչ անելով «զանգվածային հարված հասցնել»՝ ի պատասխան Թեհրանի կողմից աջակցվող խմբավորումների կողմից Մերձավոր Արևելքում ռազմական բազաների վրա հարձակումներին: Նա նման հայտարարություն է արել Fox News-ի եթերում։
«Ջո Բայդենի պաշտոնը ստանձնելուց ի վեր Իրանը Մերձավոր Արևելքում, կարծում եմ, ավելի քան 150 անգամ հարձակվել է ամերիկյան դիրքերի վրա»,- ասել է պատգամավորը։
Նա նաև հիշեցրել է, որ Միացյալ Նահանգները պատասխան հարվածներ է հասցրել միայն մի քանի անգամ և ոչ այն թիրախներին, որոնք Ջո Բայդենը կասեր, եթե ինքը լիներ գլխավոր հրամանատարը: Քոթոնը նշել է «Իրաքում և Սիրիայում գործող իրանցիների վրա» հարձակվելու անհրաժեշտության մասին: