Ultimate Fighting Championship (UFC) թեթև քաշային կարգում մարզիկ ամերիկացի Թոնի Ֆերգյուսոնը պայմանական ազատազրկման է դատապարտվել հարբած վարելու համար, հաղորդում է Sportskeeda-ն։
Դեպքը տեղի է ունեցել 2023 թվականի մայիսին` Հոլիվուդում։ Խնջույքից հետո մարզիկը նստել է պիկապ բեռնատարի ղեկին՝ բախվելով ճանապարհի եզրին կայանված երկու մեքենաներին։ Վթարի հետևանքով ոչ ոք չէր տուժել։ Մարզիկը դատապարտվել է մեկ տարվա պայմանական ազատազրկման։