
Եվս մեկ մարդ է զոհվել Ռուսաստանի հարավում տարածված հզոր փոթորկի պատճառով: Նրա մահվան մասին հայտնել են Կրասնոդարի երկրամասի արտակարգ ծառայություններին, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Գործակալության զրուցակցի խոսքով՝ տղամարդու մարմինը հայտնաբերվել է Նովոռոսիյսկ նավահանգստում։ Տղամարդու մահը հաստատում է РИА Новости-ն՝ հղում կատարելով շրջանային դատախազությանը։ Ընդհանուր առմամբ փոթորկի զոհերի թիվը հասել է չորսի:
Հիշեցնենք, որ Կրասնոդարի մարզում և Ղրիմում հզոր փոթորիկ է տեղի ունեցել: Աղետը ամենաշատը հարվածել է Ղրիմին ու Սեւաստոպոլին։ Այնտեղ քամու պոռթկումները տեղ-տեղ հասնում էին վայրկյանում 40 մետրի, իսկ ալիքի բարձրությունը՝ մինչև 9 մետրի։ Ղրիմում գրեթե կես միլիոն բնակիչ մնացել է առանց էլեկտրականության։