Լոռու մարզում կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Արմեն Հարոյանին պատկանող կաթնամթերքի արտադրամասում իրականացրած ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (Լոռու մարզ, գյուղ Բլագոդարնոյե):

Մասնավորապես՝
– արտադրամասի պատերը, պանրի աղաջրերի համար նախատեսված ավազանները չեն ունեցել հարթ մակերես, գտնվել են ոչ նորոգ վիճակում, հնարավոր չի եղել հեշտությամբ մաքրել և ախտահանել,
– առաստաղը չի ունեցել հարթ մակերես, առկա են եղել կեղտի կուտակումներ,
– սարքավորումները գտնվել են ոչ նորոգ վիճակում` եղել են ժանգոտված, պատշաճ չեն մաքրվել և ախտահանվել:
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար:




Լրահոս