ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ․ «Վարկանիշ» ընկերությունը ամփոփում էր տարին․ “THE LEADER 2023” մրցանակաբաշխության մրցանակակիրներն էին «Ժողովուրդ» օրաթերթն ու ArmLur.am կայքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 26-ին Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում կայացավ «Վարկանիշ» ընկերության կազմակերպած “THE LEADER 2023” մրցանակաբաշխությունը:

Մեծարման երեկո, որը տնտեսության ու գիտության առաջատար ընկերությունների և ականավոր անհատների գնահատանքն է: Մրցանակաբաշխության համար հիմք են հանդիսացել «Էմպիրիկա» հետազոտական ընկերության կատարած սոցիոլոգիական հարցումները և փորձագիտական եզրակացությունները։

Անվանակարգերում ներկայացված էին ՀՀ տնտեսության՝ արդյունաբերության, արտադրության, ՏՏ և մի շարք այլ ճյուղերի առաջատարները:

«THE LEADER 2023» մրցանակի արժանացան անձնային բարձր որակական հատկանիշներով օժտված և սեփական գիտելիքներն ու կարողություններն ի նպաստ երկրի շահերի ծառայեցնող անհատներ՝ տնտեսագետ, գիտնական, գործարար Կարեն Ասատրյանը և «Դայմոնդ սթայլ» ընկերության հիմնադիր-տնօրեն, կին առաջնորդ Նարինե Չարչյանը:

Հարցումների արդյունքում մսամթերքի և կաթնամթերքի արտադրության մեջ առաջատարներն են «Բեկոն» և «Թամարա» ընկերությունները, ալկոհոլային խմիչքների արտադրության մեջ առաջատարի դիրքում է Երևանի շամպայն գինիների գործարանը: Արտադրության մեջ բարձր վարկանիշ ունեցող ընկերություններ ճանաչվեցին խոշոր արտադրողներ «Սարանիստ» և «Օվալ պլաստիկ» ընկերությունները:

Կարևորելով Հայաստան-Սփյուռք համագործակցությունը՝ անվանակարգերում ներկայացված էին նաև միջազգային հարթակում խոսուն դերակատարում ունեցող ինչպես հայկական «Beneluxe Vodka», «Villa La Bella» ընկերությունները, այնպես էլ միջազգային կազմակերպություններ, ինչպես աշխարհի ավելի քան 90 երկրում առաջատար Herbalife բալանսավորված սնունդը:

Արդեն ավանդույթ է դարձել. «Վարկանիշ» ընկերության կողմից կազմակերպվող մեծարման երեկոներն ամփոփվում են հաճելի անակնկալով: Այս անգամ ևս «Էնի Վիշ» տուրիստական ընկերությունը ամենահաջողակ հանդիսատեսի համար պատրաստել էր հաճելի անակնկալ՝ ուղևորություն դեպի Իտալիա:

Միջոցառման ինֆորմացիոն գործընկերն էր «Ժողովուրդ» օրաթերթը և «ArmLur.am» լրատվական կայքը, որի խմբագիրները՝ Քնար Մանուկյանն ու Սոնա Գրիգորյանը ստացան շնորհակալագիր` իրենց կատարած աշխատանքի համար:

 




Լրահոս