
«Ճանապարհային դեպարտամենտը» տեղեկացնում է, որ նոյեմբերի 27-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Աշոցքի տարածաշրջանում ձյուն է տեղում, իսկ Արթիկի, Սպիտակի, Արագածի տարածաշրջաններում՝ ձնախառն անձրև։
Դիլիջանի, Թալինի, Սիսիանի, Ապարանի, Սևանի, Հրազդանի տարածաշրջաններում անձրև է։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով: