Երեկ` նոյեմբերի 4-ին` ժամը 17:40-ի սահմաններում, արտակարգ միջադեպ է տեղի ունեցել Տավուշի մարզում. ժամկետային զինծառայողներ տեղափոխող մեքենան շրջվել է, եւ 23 զինծառայող հայտնվել են հոսպիտալում:«Ժողովուրդ»-ը ՀՀ պաշտպանության նախարարության քննչական ծառայության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Մերի Սարգսյանից տեղեկացավ, որ զինծառայողներին տեղափոխող ՊՆ-ի «ԶԻԼ-131» մակնիշի ավտոմեքենան հերթափոխից վերադառնալիս նոյեմբերի 4-ին Տավուշի մարզի Չինարի գյուղի ուղղությամբ տեղակայված մարտական հենակետերի մոտ շրջվել է, որի հետեւանքով 23 զինծառայողներ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Տեղեկացանք նաեւ, որ զինվորներին տեղափոխել են հոսպիտալ, նրանց առողջական վիճակն արդեն բավարար է. զինծառայողներն ապաքինվում են:Ի դեպ, փաստի առթիվ քննչական ծառայության 6-րդ կայազորային քննչական բաժնում արդեն հարուցվել է քրեական գործ` Քրեական օրենսգրքի 377 հոդվածի 1-ն մասի հատկանիշներով` մարտական, հատուկ կամ տրանսպորտային մեքենաներ վարելու կամ շահագործելու կանոնները խախտելը, որը պատժվում է առավելագույնը երկու տարի ժամկետով:
ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՄԵՔԵՆԱՆ ՇՐՋՎԵԼ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ