«Գազպրոմ Արմենիա»-ն տեղեկացնում է, որ ավտոմեքենայի հարվածի հետևանքով վնասվել է վերգետնյա միջին ճնշման գազատար, ինչի պատճառով նոյեմբերի 26-ին՝ ժամը 22:55-ից դադարեցվել է Արարատի մարզի Ավշար բնակավայրի մի հատվածի գազասպառողների գազամատակարարումը։
Ընկերությունը տեղեկացնում է նաև, որ ավտոմեքենայի հարվածի հետևանքով վնասվել է վերգետնյա միջին ճնշման գազատար, ինչի պատճառով նոյեմբերի 27-ին ժամը 15:30-ից դադարեցվել է Արմավիրի մարզի Լուկաշին բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։ Վթարավերականգնողական աշխատանքների ավարտից հետո գազամատակարարումը կվերականգնվի։