Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը նոյեմբերի 27-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի և Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեի հետ հանդիպմանն անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերություններին։
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների Գյուլերը հայտարարել է. «Մենք վճռական ենք՝ զարգացնել մեր հարաբերությունները և ձգտել կայունության Կովկասում։ Ադրբեջանն ազատագրել է իր հողերը օկուպացիայից. Տարածաշրջանի երկրները կարող են ինքնուրույն լուծել իրենց խնդիրները։ Սա միջազգային հանրությանը ցույց տալու համար մենք կապ ենք պահպանում Երևանի և Բաքվի միջև»։
Նրա խոսքով՝ «3+2» հարթակը լավ ձևաչափ է խնդիրների խաղաղ լուծման համար. «Հայաստանը չի կարողանում ճիշտ գնահատել ստեղծված հնարավորությունը»,- ասել է նախարարը։