ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գագիկ Ծառուկյանը չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը. մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հակակոռուպցիոն դատարանում 2017 թվականի ընտրությունների ժամանակ ենթադրյալ կաշառքի գործով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի և «Մուլտի գրուպ» կոնցեռնի գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանի գործով դատական նիստ է ընթացել։

Դատարավորը տեղեկացրել է, որ ԱԱԾ քննչականը դատարանին չի տրամադրել գործի ամբողջական նյութերը։ 5 ամիս ընդմիջումից հետո՝ ապացույցի հետազոտման փուլ է։

Դատախազը ներկայացրել է մեղադրանքը, որի վերաբերյալ դիրքորոշում են հայտնել Գագիկ Ծառուկյանն ու Սեդրակ Առուստամյանը։

«Մուլտի գրուպ» կոնցեռնի գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանը նույնպես չի ընդունում մեղադրանքը, պնդում է, որ ներկայացվածի մեջ իրեն վերագրվող որևէ դրվագ չկա։

Գագիկ Ծառուկյանը, պնդելով, որ հանրային քրեական հետապնդում հարուցելու որոշման մեջ նկարագրված արարքը չի կատարել, միջնորդել է քրեական հետապնդումը դադարեցնել մեղսագրվող արարքը չկատարելու հիմքով։




Լրահոս