Արտակարգ դեպք Երևանում. շենքերից մեկի մոտ 30-ամյա տղամարդ է ինքնահրկիզվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ նոյեմբերի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:25-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղբայրության փողոցի շենքերից մեկի բակում քաղաքացին ինքնահրկիզվել է:

Այս մասին գրում է shamshyan.com-ը:

Տեղում պարզվել, է որ դեպքը տեղի է ունեցել Եղբայրության 5-րդ շենքի մուտքերից մեկի մոտ և տղամարդը բենզին է լցրել իր վրա ու ինքնահրկիզվել: Տղայի վրա առաջացած կրակն արագ մարվել է: Բժիշկները նրան տեղում անհրաժեշտ բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխելնԱյրվածքաբանության ազգային կենտրոն:

Աղբյուրի տեղեկություններով, ինքնահրկիզված քաղաքացին Արարատի մարզի բնակիչ 30-ամյա Զ. Մ.-ն է:




Լրահոս