ՖՈՏՈ. Ինչպես և ում հետ է ծննդյան տարեդարձը նշել ՔՊ-ական Էմմա Պալյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ` նոյեմբերի 26-ին, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էմմա Պալյանը նշել է ծննդյան տարեդարձը։

Հրապարակված նկարներում երևում է, որ պատգամավորը ծննդյան տարեդարձը նշել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորների հետ։ ԱԺ աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանը ևս Պալյանի ծննդյան օրվա միջոցառմանը ներկա է գտնվել:

Հիշեցնենք, որ Էմմա Պալյանը վերջերս մի սկանդալային հայտարարությամբ էր հանդես եկել, երբ նշել էր, թե «Իմ ամուսինը հասարակական հիմունքներով օգնական է գրանցվել միայն այն պատճառով, որ ես մարզից ընտրված պատգամավոր եմ, հաճախ եմ լինում Շիրակի մարզում եւ Գյումրիում, եւ երբ տեղափոխվում եմ Երեւան, իմ ամուսինն է ինձ բերում ԱԺ: Որպեսզի շենքի դրսում չսպասի, դա իրեն հնարավորություն է տալիս մուտք գործել ԱԺ շենք եւ իմ աշխատասենյակում սպասել, մինչեւ ես աշխատանքս ավարտեմ»:

Իսկ «Ժողովուրդ» օրաթերթը բացահայտել էր, որ ՔՊ-ական պատգամավորի ամուսինը՝ Ալբերտ Մարտիրոսյանը, հենց կնոջ՝ Էմմա Պալյանի օգնականն է ԱԺ-ում: Թե ինչով է կոնկրետ օգնում Ալբերտը Էմմային, պարզ չէ, քանի որ մինչ այս՝ Ալբերտը գործազուրկ է եղել:




Լրահոս