Եղեգնաձոր քաղաքի բենզալցակայաններից մեկի մոտակայքում բեռնատարը արգելափակվել է ցեխակույտում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 27-ին, ժամը 19։40-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղեգնաձոր քաղաքի բենզալցակայաններից մեկի մոտակայքում կցորդիչով բեռնատարը արգելափակվել է ցեխակույտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 119-րդ կմ-ի մոտակայքում «MAN» մակնիշի կցորդիչով բեռնատարը արգելափակվել է ցեխակույտում։

Փրկարարները արգելափակումից դուրս են բերել «MAN» մակնիշի կցորդիչով բեռնատարը (վարորդ՝ Ա․ Հ․ ) բեռնված մոտ 5 տոննա լամինատով։




Լրահոս