ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը աշխատանքի առումով թերևս ամենապասիվն է։ Աշխատակիցները հաճախ արշավների են գնում՝ ցույց տալու իրենց սերը բնության, նաև աշխատանքի նկատմամբ։ Շրջակա միջավայրի պաշտպանության համար բյուջեով հատկացված է 9 մլդ 395 մլն դրամ, իսկ Շրջակա միջավայրի նախարարության բյուջեի կատարողական հայտը կազմել է 6 մլդ 466 մլն դրամ։
Այսպիսով ուշագրավն այն է, որ նախարարությունը արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության ծառայությունների համար վերջին մեկ տարվա ընթացքում ծախսել է 2 մլն 731 հազար դրամ։
Մեկ անձից գնված գնումները կատարվել են այնպիսի ընկերություններից, ինչպիսին է «Կվադրա-Իմպեքս» ՍՊԸ-ն, որը զբաղվում է «Կաֆֆա» սուրճերի վաճառքով։
Հաջորդը «Աստորիա-ինվեստ» ՓԲԸ-ն է, որը Առաջին տպարանի շենքի սեփականատերն է, որը Երևանի քաղաքապետարանից 2016 թվականի հուլիսին ստացել էր նախագծման թույլտվություն՝ այդ տարածքում հյուրանոցային համալիր կառուցելու նպատակով: Մինչ շինարարության թույլտվություն ստանալը՝ «Աստորիա-ինվեստ»-ը քաղաքապետարանից ստացել է այդ տարածքի «Բ» մասնաշենքի քանդման թույլտվություն, որն իրականացրել էր պայթեցնելու եղանակով: Այժմ այն մեզ հայտնի «Անի գրանդ հոթել»-ն է։
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում։
Էմմա Միքայելյան