
Երևանում տրանսպորտային մեծ հոսքերը կանոնակարգելու և խցանումները նվազեցնելու նպատակով կկառուցվի նոր՝ Իսակով-Արշակունյաց ճանապարհահատվածը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
Այն իրար կկապի մայրաքաղաքի երեք վարչական շրջանները՝ հնարավորություն ստեղծելով զգալիորեն կրճատել առկա ճանապարհը:
Նախագիծը կյանքի կոչելու նպատակով ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ու Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Դոնալդ Լամբերտը ստորագրել են վարկային և ծրագրի իրականացման համաձայնագրերը: