
ՆԱՏՕ-ի գլխավոր խնդիրներից մեկն Ուկրաինայում հակամարտության սրումը կանխելն է։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը, գրում է ՏԱՍՍ-ը:
«ՆԱՏՕ-ն երկու հիմնական խնդիր ունի Ուկրաինայի դեմ ագրեսիայի հետ կապված. մեկը Ուկրաինային աջակցություն ցուցաբերելն է, և մենք դա անում ենք պատերազմի սկզբից։ Մյուս հիմնական խնդիրն է՝ թույլ չտալ, որ հակամարտությունը վերածվի լայնամասշտաբ պատերազմի Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև, քանի որ դա կբերի էլ ավելի մեծ տառապանքների, մահվան և ավերածությունների»,- ասել է նա։