Փաշինյանը շատ խիզախ է գտնվել. ԱՄՆ պաշտոնյա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ն ողջունում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած բարեփոխումները և Արևմուտքի հետ հարաբերությունների ընդլայնումը։

Այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով օգնական, դեսպան Ջեյմս Օ’Բրայենը՝ առցանց ճեպազրույցի ժամանակ։

«Վարչապետ Փաշինյանը շատ խիզախ է գտնվել և հստակ հասկացրել, որ ցանկանում է, որ Հայաստանն առաջ շարժվի՝ իր սահմանները բացելու և Արևմուտքի հետ իր հարաբերությունները ընդլայնելու հարցում։ Նա ասել է, որ չի ցանկանում, որ Հայաստանը լիովին կախված լինի Ռուսաստանից, ինչպես նախորդ ղեկավարներն էին դա անում», – ասել է Օ’Բրայենը։




Լրահոս