ՀՀ Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեն իրականացնում է ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի պետական կարգավորումը` բնակչության և անձնակազմի անվտանգության ապահովման, շրջակա միջավայրի պաշտպանության և ՀՀ անվտանգության պաշտպանության նպատակներով: Ուսումնասիրելով այս կառույցի գործունեությունը՝ տեսնում ենք, որ, պաշտոնական տեղեկատվության համաձայն, վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 10-ին կոմիտե է այցելել, որից հետո այս կառույցի մասին գրեթե ոչինչ հայտնի չէ: ՀՀ Կառավարությանն առընթեր այս մարմինը կես տարուց ավելի է՝ ղեկավար չունի:
Ղեկավար չունեցող կոմիտեն 2023 թվականի հունվարից մինչև նոյեմբերն ընկած հատվածում ձեռք է բերել ամեն ինչ, բացի իր լիազորություններին համապատասխան գնումներից։ Օրինակ՝ ներկայացուցչական ծառայություններ համար ծախսվել է 172 հազար 130 հազար դրամ։ Ավտոմեքենաների պահպանման ծառայության և ավտոմեքենաների անիվների ձեռքբերման համար կոմիտեն ծախսել է 930 հազար 300 դրամ։ Տնտեսական ապրանքների ձեռքբերման և գրենական պիտույքների համար ծախսվել է 648 հազար 760 դրամ։
Էմմա Միքայելյան