
ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ Լյոնյա Կառլենի Եդիգարովին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ քաղաքացի, 07.02.2014թ. կցագրվել է Արտաշատի զինկոմիսարիատում՝ որպես զորակոչիկ, և ենթակա է եղել զորակոչման 2016թ. ձմեռային զորակոչին, սակայն նշված ժամանակահատվածում, խախտելով «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի պահանջները, զինվորական ծառայությունից ազատվելու՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հիմքերի բացակայության դեպքում չի ներկայացել զինկոմիսարիատ՝ խուսափելով ժամկետային զինվորական ծառայության հերթական՝ 2016թ. ձմեռային զորակոչից:
Քնար Մանուկյան