Ամերիկայի Միացյալ Նահանգները Ռուսաստանում իշխանությունը փոխելու և ներքին անկարգությունների կազմակերպելու ուժեղացող ցանկություն է ի ցույց դնում: Այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Միացյալ Նահանգները ոչ միայն հիբրիդային պատերազմ է սանձազերծել Ռուսաստանի դեմ, որը, ըստ երևույթին, տարվելու է մինչև վերջին ուկրաինացին,… այլ նաև ցույց է տալիս աճող նպատակադրություն այստեղ իշխանություն փոխելու, ներռուսական անկարգություններ կազմակերպելու»,- ասել է փոխնախարարը։
Նրա խոսքով՝ այս պայմաններում Մոսկվայի և Վաշինգտոնի միջև առճակատման սցենարը դարձել է իրական։