Աբովյան քաղաքում և Պտղնի բնակավայրում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 29-ին՝ ժամը 11:00-ից 13:30-ը, Կոտայքի մարզի Աբովյան համայնքի Աբովյան քաղաքում և Պտղնի բնակավայրում, իսկ ժամը 14:30-ից 17:00-ն Արամուս և Կաթնաղբյուր բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ:

«Խնդրում ենք չանհանգստանալ»,-նշված է ՆԳՆ փրկարար ծառայության հաղորդագրության մեջ։




Լրահոս