Այսօր Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան նիգերական Ջոս քաղաքում ծնված Ուգոչուկվու Իվուն նշում է ծննդյան 24 ամյակը: Ֆուտբոլիստը ինստագրամյան իր էջի սթորի բաժնում կիսվել է ընկերների, հարազատների, երկրպագուների ծննդյան շնորհավորանքներով:
«Աստվածն ամենամեծն է…Ծնունդս շնորհավոր»,- սոցիալական ցանցերի իր էջերում կիսված անձնական լուսանկարներին կից՝ գրել է Իվուն:
Հավելենք, որ մինչ Հայաստանի ազգային հավաքականում խաղալը՝ Ուգոչուկվու Իվուն 2017-ին պայմանագիր է ստորագրել Վանաձորի «Լոռի» ֆուտբոլային ակումբի հետ։ Այդ տարի թիմը դարձել է Հայաստանի Առաջին խմբի առաջնության չեմպիոն։
2019/2020 մրցաշրջանի մի հատվածը Իվուն վարձակալական հիմունքներով անցկացնում է «Փյունիկ» -ում, այնուհետև տեղափոխվում «Լոռի», որտեղ էլ ավարտում է մրցաշրջանը՝ անցկացնելով 7 խաղ և խփելով 2 գոլ։
2020 թվականի ամռանը ֆուտբոլիստը պայմանագիր է ստորագրում «Ուրարտուի» հետ։
Ուգոչուկվու Իվուն հրավիրվել է նաև Նիգերիայի Մ-20 տարեկանների հավաքական։
2022/23 մրցաշրջանում ֆուտբոլիստն «Ուրարտուի» կազմում դարձել է Հայաստանի չեմպիոն և գավաթակիր։
Մարիամ Ղազարյան