Նիկոլ Փաշինյանը և նախարարները հաջորդ շաբաթ կգնան ԱԺ. ինչ է սպասվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հաջորդ շաբաթ Նիկոլ Փաշինյանը և նախարարները կգնան խորհրդարան:

ArmLur.am-ը հայտնել էր, որ հաջորդ շաբաթ՝ դեկտեմբերի 5-ից, խորհրդարանը սկսում է իր աշխատանքը:

Ի թիվս այլ հարցերի՝ ԱԺ-ում քննարկվելու է նաև ՀՀ 2024թ-ի պետբյուջեն, այն արդեն կդրվի վերջնական քվեարակության և կներկայացվի ԱԺ-ի հաստատմանը:

Նախատեսվում է, որ Նիկոլ Փաշինյանը և նախարարները նույնպես պետք է գնան ԱԺ՝ մասնակցելու բյուջեի քննարկմանը:

Նշենք, որ արդեն հաջորդ չորեքշաբթի օրը կառավարության հետ հարցուպատասխանի օրն է, ուստի մինչև ուշ երեկո Փաշինյանը և նախարարները կլինեն ԱԺ-ում:

Եթե արտահերթ նիստեր չլինեն, ապա սա կլինի ԱԺ վերջին հերթական նստաշրջանը:

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս