ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 1 մլն՝ մանրածախ առևտրի համար, 840 հազար՝ Վարդավառի․ Տավուշի մարզպետի աշխատակազմի գնումները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի աշխատակազմը մարզպետարանի հաշվին Վարդավառ 2023 գնման առարկայի ձեռքբերման համար ծախսել է 840 հազար դրամ։ Մարզպետի աշխատակազմը մանրածախ առևտրի ծառայությունների համար «Ծիրան Մարկետ» ՍՊԸ-ի հետ կնքել է 1 մլն 986 հազար դրամ արժողությամն պայմանագիր։ ArmLur.am-ը տեղեկացավ, որ ներկայացուցչական ծառայությունների համար աշխատակազմը ծախսել է 400 հազար դրամ։

Հավելենք, որ Տավուշի մարզպետը Նիկոլ Փաշինյանի հետ քավորսանիկական հարաբերությունների մեջ է, իսկ իշխանության գալով՝ ՔՊ-ականները բացառում էին քավոր-սանիկ, խնամի-ծանոթ-բարեկամ կապով աշխատանքի ընդունումը: Անցան տարիներ, եւ բոլոր պաշտոններում խնամիներ են, քավոր-սանիկներ են, ինչպես Ղալումյանի դեպքում։

Էմմա Միքայելյան

 

 




Լրահոս