ԱՄՆ-ն ողջունում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած բարեփոխումները և Արևմուտքի հետ հարաբերությունների ընդլայնումը։ Այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով օգնական, դեսպան Ջեյմս Օ’Բրայենը՝ առցանց ճեպազրույցի ժամանակ։
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել ԱՄՆ-ի, Գերմանիայի և Ֆրանսիայի դեսպանները, հայտնում են տեղի լրատվամիջոցները:
Բաքուն նշում է, որ արևմտյան երկրները խախտել են դրամաշնորհների վերաբերյալ Ադրբեջանի օրենսդրությունը՝ ֆինանսավորելով AbzasMedia լրատվական պորտալը։
Այս ամիս ԿԽՄԿ-ի աշխատակիցները կրկին այցելել են Ադրբեջանի իշխանությունների կողմից ձերբակալված հայերին: Այս մասին ԱՊԱ-ին հայտնել է ԿԽՄԿ-ի Ադրբեջանի ներկայացուցչության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Իլահա Հուսեյնովան։
Տեղեկությունների համաձայն՝ ապօրինի պահվող հայերի հետ անհատական հանդիպումներ են տեղի ունեցել, պայմաններ են ստեղծվել նրանց ընտանիքների հետ շփման համար։ Սակայն չի նշվում, թե ստույգ ում հետ են հանդիպել։