
Մ-4, Երևան-Սևան-Իջևան-ՀՀ պետական սահման միջպետական ճանապարհի Դիլիջանից Իջևան հատվածի կմ118+000-կմ135+061 հատվածում տեղադրվել են 8787 գծամետր մետաղյա արգելափակոցներ։
Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից:
Առաջիկա օրերին Մ-4-ի կմ96+665-կմ135+061 հատվածում տեղադրվելու են 431 ճանապարհային նշաններ‚ ինչպես նաև՝ ազդանշանային սյուներ։
Անվտանգության տարրերի համալրումն իրականացվում է Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագրի շրջանակում։
Ծրագիրն իրականացնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը Եվրոպական ներդրումային բանկի տրամադրած դրամաշնորհային միջոցներով։