ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ «Սևան» ՔԿՀ-ում այս պահին իրարանացում է։ Մարդիկ, որոնք գնացել են իրենց հարազատներին տեսնելու կամ փաստաբանները, որոնք գնացել են տեսակցելու դատապարտյալներին, չեն կարողանում մտնել ներս։
Նրանց ասել են, որ ՔԿՀ-ի ողջ ղեկավար կազմը, այդ թվում՝ նաև նախարարությունից, ներսում են, և այդ պատճառով համապատասխան թույլտվություն չեն կարող տալ, որպեսզի դատապարտյալների հարազատներն ու փաստաբանները մտնեն ներս։
Իսկ թե ինչ է կատարվում այնտեղ, փորձեցինք պարզել ՔԿՀ-ից, սակայն առայժմ չստացվեց, քանի որ մեր զանգերը մնացին անպատասխան։
Ավելու ուշ ArmLur.am-ը ստացավ պաշտոնական պատասխան,թ ե ինչ է կատարվել ՔԿՀ-ում։ Այն ներկայացնում ենք ստորև․
«Արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը և Քրեակատարողական ծառայության ղեկավարի պարտականությունները կատարող Ամբակում Գրիգորյանն այցելել են «Սևան» քրեակատարողական հիմնարկ` հանդիպելու հացադուլի մեջ գտնվող դատապարտյալներին: Ինչ վերաբերում է փաստաբաններին ՔԿՀ չթողնելու հարցին` տեղեկատվությունը սխալ է: Փաստաբանները հանդիպում ունեցել են կարճատև տեսակցությունների սենյակում, քանի որ հանդիպումների համար նախատեսված մյուս սենյակներն այդ պահին զբաղված են եղել»:
Քնար Մանուկյան