
Երևանում ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ այսօր՝ նոյեմբերի 28-ին, ժամը 22:00-ից մինչև նոյեմբերի 29-ի ժամը 07։00-ն, ժամանակավորապես կդադարեցվի Աբովյան փողոցի՝ Պուշկին-Բուզանդ հատվածի երթևեկությունը:
Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից: