
Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին հանդիպել և Ռուսաստանի ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևի հետ՝ հայտնել է ISNA գործակալությունը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը, մտքեր են փոխանակել տարածաշրջանային խնդիրների լուծմանն ուղղված մեխանիզմների և ընդհանուր նախաձեռնությունների շուրջ։
Նշվում է, որ Ջալալին շեշտել է Իրանի սկզբունքային քաղաքականությունը՝ նպաստելու վստահության ամրապնդմանը և տարածաշրջանային հարաբերությունների բարելավմանը: Նա ընդգծել է «3+3» ձևաչափի, ինչպես նաև Իրանի և Ռուսաստանի համագործակցության կարևորությունը տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդման համար։