Ուկրաինան ԱՄՆ-ից 25 մլն դոլար կստանա՝ էներգետիկ ենթակառուցվածքների վերականգնման համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կիևը Վաշինգտոնից 25 մլն դոլար կստանա էներգետիկ ենթակառուցվածքների վերականգնման համար՝ հայտնել են Ուկրաինայի էներգետիկայի նախարարությունից։

«Սա ԱՄՆ կառավարության առաջին ներդրումն է Ուկրաինայի էներգետիկայի նախարար Գերման Գալուշչենկոյի և էներգետիկայի հարցերով եվրահանձնակատար Քադրի Սիմսոնի նախաձեռնությամբ ստեղծված հիմնադրամում»,- ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Հիմնադրամի հովանավորների ընդհանուր ներդրումը կազմել է ավելի քան 329 մլն եվրո: Նախարարության տվյալով՝ դրամահավաքի նպատակը Ուկրաինական էներգետիկ ընկերությունների ենթակառուցվածքների վերականգնման համար սարքավորումներ գնելն է։ Ուկրաինայի էներգետիկայի աջակցության հիմնադրամը ստեղծվել է 2022 թ. գարնանը։




Լրահոս