Իսրայելը կշարունակի մարտերը Գազայի հատվածում պատանդների ազատ արձակումից հետո․ Նեթանյահու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իսրայելը կշարունակի ռազմական գործողությունները Գազայի հատվածում՝ պատանդների ազատ արձակումից հետո, ՀԱՄԱՍ-ին ոչնչացնելու համար։ Այս մասին հայտնել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։

«Իսրայելը գործադրում է բոլոր ջանքերը Գազայի հատվածում խաղաղ բնակչության շրջանում զոհերը նվազագույնի հասցնելու համար»,-հավելել է նա։

Գազայի հատվածում մարդասիրական դադարի ընթացքում ընդհանուր առմամբ ազատ է արձակվել 74 պատանդ, այդ թվում՝ 50 կին և երեխա։




Լրահոս