«Հայաստանում այսօր էլ չկա մի ընտանիք, որ օրվա ընթացքում չասի` փառք կոմունիզմին»:Ռուբեն Թովմասյան «panorama.am»Մեր ժամանակներում մարդիկ ամեն ինչից այնքան շատ են դժգոհ, որ անգամ զլանում են Աստծուն փառք տալ: Իսկ Ռ.Թովմասյանին թվում է, թե պատմություն դարձած կոմունիստական կուսակցությանը հիշելիս մարդկանց մոտ աղոթելու նման ինչ-որ ցանկություն պետք է առաջանա, եւ ընտանյոք հանդերձ գեղեցիկ խոսքեր շռայլելուց, ծափերից հետո մարդիկ պետք է փառք տան կոմունիզմին: Գուցե լինեն այդպիսիք, եւ այդ իրողությունը լավ է այնքանով, որ Հայաստանում կան մարդիկ, որոնք սկզբունքորեն դավանում են որեւէ գաղափարախոսության: Թե չէ շատերը քամու հոսանքի հետ փոխում են իրենց սկզբունքները: Դա էլ մի բան չէ:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ