Տարվա ավարտին մնում է 32 օր. օրվա խրոնիկա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 29, տարվա 333-րդ (նահանջ տարիներին՝ 334-րդ) օրն է։

Տարվա ավարտին մնում է 32 օր։

Դեպքեր
1920 – Հայհեղկոմը Հայաստանում հռչակեց խորհրդային կարգեր – Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն։
1925` Հիմնադրվել է Երևանի Արաբկիր վարչական շրջանը։
1956 – Հայաստանի Հանրային Հեռուստատեսության առաջին եթերը։
1967 – Երևանում տեղի ունեցավ Ծիծեռնակաբերդի բարձունքի վրա կառուցված 1915 թ. Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշարձան-կոթողի բացումը։

Ծնունդներ
1797 – Գաետանո Դոնիցետի, իտալացի երգահան (մ. 1848)
1895 – Ուիլյամ Տաբմեն, Լիբերիայի պետական և քաղաքական գործիչ
1909 – Վարազդատ Հարությունյան, հայ նշանավոր ճարտարապետ, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (մ. 2008)
1911 – Ռուբեն Աղաբաբյան, հայ բանաստեղծ, ճարտարապետ, ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր (վ. 1970)։
1917 – Կոստանդին Մարության, հայ խորհրդային շինարար
1919 – Համբարձում Համբարձումյան, հրետանու գեներալ-լեյտենանտ։
1921 – Ռաֆայել Արամյան, հայ արձակագիր, թարգմանիչ (վ. 1978)։
1924 – Մարուսյա Մարտիրոսյան, հայ խորհրդային դերասանուհի
1932 – Ժակ Շիրակ, Ֆրանսիայի նախագահ։
1947 – Սերգեյ Սեինյան, օրթոպեդ, ուռուցքաբան
1968 – Ռալֆ Սուքե,— գերմանացի փուլիստ։
1973 – Ռայան Գիգզ, ուելսցի ֆուտբոլիստ, կիսապաշտպան

Մահեր
1942 – Մաքսիմ Կոնչալովսկի՝ սովետական թերապևտ, ՌԽՖՍՀ գիտության վաստակավոր գործիչ
1951 – Լևոն Շանթ, գրող և մանկավարժ (ծ. 1869)
1978 – Վարսիկ Աթանեսյան, հայ խորհրդային պետական կուսակցական աշխատող
2001 – Ջորջ Հարրիսոն, անգլիացի ռոք-երաժիշտ (ծ. 1943)




Լրահոս