ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Բարև ձեզ, Երևան». ուկրաինահայ բլոգեր Բաբիչը Հայաստանում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինահայ բլոգեր Արթուր Բաբիչը Հայաստանում է: Բլոգերը վերջին շրջանում պարբերաբար այցելում է հայրենիք, հանդիպում երկրպագուների հետ, նոր նախագծեր իրականացնում:
Հանրապետության հրապարակի ֆոնին նկարահանված եւ տիկտոկյան իր էջում հրապարակված հոլովակին կից Բաբիչը գրել է.

«Բարեւ Ձեզ, Երեւան»:

Արթուրը նաեւ հրապարակումներ է կատարել հայրիկի մասնակցությամբ:
Հավելենք, որ Բաբիչը ծնվել է Ուկրաինայում: Ծնողները ամուսնալուծվել են, երբ Արթուրը 5 տարեկան է եղել, ինչից հետո հայրը վերադարձել է հայրենիք, դե իսկ Արթուրն էլ հաճախ այցելում է Հայաստան՝ հայրիկին տեսության:

Մ. Ղ.




Լրահոս