Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը հարցազրույց է տվել ռուսական Իզվեստիա թերթին։ Նրա խոսքով՝ 2024 թվականին Ուկրաինայի հետ զինադադար կնքելու ակնկալիքներ չկան։
Նա ընդգծել է, որ Ուկրաինայում ռազմական հակամարտությունն ավելի հավանական է, որ ավարտվի ոչ թե խաղաղության համաձայնագրի ստորագրմամբ, այլ ռուսական հատուկ գործողության բոլոր նպատակների իրագործմամբ։
ՌԴ փոխարտգործնախարարը նաև նախադրյալներ չի տեսնում, որպեսզի ԱՄՆ-ն փորձի Ուկրաինային «ստիպել» զինադադար կնքել ռուսական իշխանությունների հետ։